Շնորհավորական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության վարչապետը

10.05.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովը:

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,
Ընդունեք շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Մաղթում եմ Ձեզ և Հայաստանի կառավարությանը հաջողություններ ազգային տնտեսոււթյան զարգացման դժվար և պատասխանատու խնդիրների լուծման գործում՝ ի շահ երկրի բնակչության բարեկեցության աճի:
Վստահ եմ, որ հայ-բելառուսական բազմաչափ փոխգործակցությունը այսուհետ ևս բազմակողմ կընդլայնվի և կնպաստի մեր երկու պետությունների ժողովուրդների միջև ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը:
Հարգելի Նիկոլ Վովայի, օգտվելով առիթից, շնորհավորում եմ Ձեզ Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի օրվա կապակցությամբ և մաղթում Ձեզ քաջառողջություն, խաղաղություն և արգասաբեր գործունեություն»,-ասված է Բելառուսի Հանրապետության վարչապետի շնորհավորական ուղերձում:

← Վերադառնալ