Շնորհավորական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի վարչապետը

20.05.2018

Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը: Ուղերձում մասնավորապես ասված է.

«Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ հղում եմ ձեզ անկեղծ շնորհավորանքներս ու հաջողության լավագույն բարեմաղթանքներս։
Հաճելի կլինի ձեզ հետ միասին աշխատել՝ ի նպաստ մեր երկու երկրների միջև հաստատված փայլուն համագործակցության և բարեկամական հարաբերությունների էլ ավելի ամրապնդման»։
 

← Վերադառնալ