Շնորհավորական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի վարչապետին

06.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պեդրո Սանչեսին Իսպանիայի Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Նիկոլ Փաշինյանը մաղթել է, որ Պեդրո Սանչեսի պաշտոնավարումը Իսպանիայի բարեկամ ժողովրդի համար նշանավորվի զարգացման և բարեկեցության շարունակական ամրապնդմամբ, ինչպես նաև միջազգային ասպարեզում Իսպանիայի դերի հետագա բարձրացմամբ։

«Հայաստանում ջերմ զգացողություններ ունեն Իսպանիայի հանդեպ, և մենք մեծապես հետաքրքրված ենք նոր շունչ ու որակ հաղորդելու պատմական դրական առնչությունների և նույնական արժեքների վրա հիմնված՝ Հայաստանի և Իսպանիայի միջպետական հարաբերություններին, ինչպես նաև Եվրոպական միության շրջանակներում մեր համագործակցությանը։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով նոր էջ կբացենք մեր երկրների հարաբերություններում՝ ի շահ մեր ժողովուրդների»,-ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում։
 

← Վերադառնալ