Մամլո հաղորդագրություններ

Քննարկվել են Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր

30.10.2018

ևս 6 լուսանկար

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության անդամներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը և Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ընթացող գործընթացները դրական ազդեցություն կունենան Հայաստանում ՌԱԿ-ի գործունեության վրա և նոր թափ կհաղորդեն կուսակցության զարգացմանն ու քաղաքական պրոցեսներին ներգրավվածության բարձրացմանը:

ՌԱԿ կենտրոնական վարչության անդամները պատրաստակամություն են հայտնել կուսակցության արտերկրի կառույցների գործունեությամբ նոր ազդակ հաղորդել սփյուռքի հսկայական ներուժի իրացմանը՝ ի նպաստ հայրենիքի զարգացման: Նրանք նշել են, որ մտադիր են առաջիկայում Երևանում սփյուռքահայ գործարարների մասնակցությամբ կազմակերպել տնտեսական համաժողով, որի ընթացքում վերջիններս կկարողանան ծանոթանալ Հայաստանում առկա ներդրումային միջավայրին և նախանշել նորանոր ծրագրեր:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է նախաձեռնությունը և առաջարկել այդ ուղղությամբ համագործակցել ՀՀ կառավարության համապատասխան մարմինների հետ:

← Վերադառնալ