Ցավակցական

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետին

12.06.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Սըր Քիր Սթարմերին Ահմադաբադ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած՝ «Էյր Ինդիա» ավիաընկերության AI171 չվերթի ողբերգական վթարի կապակցությամբ: Ցավակցական հեռագրում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա Ահմադաբադ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած՝ «Էյր Ինդիա» ավիաընկերության AI171 չվերթի ողբերգական վթարի մասին, որի հետևանքով զոհվել են Միացյալ Թագավորության քաղաքացիներ։

Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, նրանց հարազատներին, ինչպես նաև Միացյալ Թագավորության ժողովրդին»։

 

← Վերադառնալ