Շնորհավորական
Վարչապետին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Սոորոնբայ Ժեենբեկովը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Ուղերձում ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ: Ներկայումս Հայաստանը Ձեր ղեկավարությամբ գտել է իր լուսավոր ուղին և վստահ քայլեր է անում զարգացման ուղղությամբ:
Վստահ եմ, որ Ձեր աջակցությամբ մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունները և համագործակցությունը կնպաստեն երկու ժողովուրդների միջև հարաբերությունների հետագա հաջող զարգացմանն ու ամրապնդմանը:
Օգտվելով այս հաճելի հնարավորությունից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, երկար տարիների կյանք, ընտանեկան երջանկություն և հաջողություն Ձեր բարձր պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»: