Շնորհավորական
Սիրիայի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետին՝ նշանակման կապակցությամբ
Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է.
«Պարոն Նիկոլ Փաշինյան,
Ուրախ եմ Ձեզ հղել մեր սրտագին ամենաջերմ շնորհավորանքները՝ վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, մաղթելով Ձեզ հարատև հաջողություն Ձեր պատասխանատվության ստանձնման և բարեկամ հայ ժողովրդի շահերի և ձգտումների իրագործման հարցում:
Ակնկալում եմ Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունների միջև գործադրվող ջանքերի շարունակականությունը՝ երկու երկրների երկկողմ հարաբերությունների սերտացման և նրանց միջև առկա համատեղ համագործակցության ամրապնդման համար՝ երկու բարեկամ ժողովուրդների համար շահավետ և օգտավետ բոլոր բնագավառներում:
Լավագույն ողջույններս Ձեզ»: