1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 955 Կբ
1670x1113px - 956 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 1022 Կբ
1670x1113px - 767 Կբ
1113x1670px - 890 Կբ
1670x1113px - 794 Կբ
1670x1113px - 798 Կբ
1670x1113px - 847 Կբ
1670x1113px - 677 Կբ
1670x1113px - 784 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 2 Մբ
1670x1113px - 674 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 397 Կբ
1670x1113px - 505 Կբ
1670x1113px - 982 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 885 Կբ
1670x1113px - 932 Կբ
1670x1113px - 892 Կբ
1670x1113px - 885 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 932 Կբ
1670x1113px - 979 Կբ
1670x1113px - 889 Կբ
1670x1113px - 946 Կբ
1670x1113px - 839 Կբ
1670x1113px - 960 Կբ
1670x1113px - 918 Կբ
1670x1113px - 939 Կբ
1670x1113px - 903 Կբ
1670x1113px - 792 Կբ
1670x1113px - 957 Կբ
1670x1113px - 948 Կբ
1670x1113px - 942 Կբ
1280x720px - 114 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 794 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 887 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 819 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 966 Կբ
1670x1113px - 990 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 998 Կբ
1670x1113px - 849 Կբ
1670x1113px - 913 Կբ
1670x1113px - 625 Կբ
1670x1113px - 591 Կբ
1670x1113px - 906 Կբ
1670x1113px - 931 Կբ
ևս 71 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա:
Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովին:
Ալբանիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ:
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ալբանիա` մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին: Այցը մեկնարկել է Հայաստանի և Ալբանիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Էդի Ռամայի հանդիպմամբ:
Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման ողջունել է ՀՀ վարչապետի այցը Տիրանա և նշել, որ չնայած նրան, որ այցը միջազգային գագաթնաժողովի շրջանակում է` այսօրվա հանդիպումը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու համագործակցության հեռանկարային ուղղությունները նախանշելուն:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և համոզմունք հայտնել, որ հանդիպումը նոր ազդակ կհաղորդի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հետագա համագործակցությանը, այդ թվում` քաղաքական երկխոսության ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են Հայաստան-Ալբանիա հարաբերությունների օրակարգային հարցեր՝ անդրադառնալով տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարներին։
Մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Երկուստեք ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը՝ ի նպաստ տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության ապահովման։
* * *
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանն ուղղված օրակարգային հարցեր, ընդգծվել է երկկողմ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը՝ հատկապես ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական ինտեգրման, ենթակառուցվածքների արդիականացման և բարեփոխումների ոլորտներում:
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Եվրոպական միության հետևողական աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և ընդգծել ՀՀ Կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու խորացնել փոխգործակցությունը ԵՄ հետ՝ ապահովելով համագործակցության նոր և արդյունավետ փուլ:
Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներն իրենց հերթին վերահաստատել են աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական առաջընթացին և ողջունել Հայաստանի կողմից ձեռնարկվող դրական քայլերը՝ տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ:
Անտոնիու Կոշտան և Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ողջունել և կարևոր քայլ են համարել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը։ Նաև ընդգծել են վիզաների ազատականացման գործընթացի երկուստեք արագացման կարևորությունը:
ԵՄ ներկայացուցիչները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը՝ ընդգծելով դրա կարևորությունը տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման համար: Նրանք շեշտել են ԵՄ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել խաղաղության գործընթացին և խթանել տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հաստատումը:
Անդրադարձ է կատարվել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Անտոնիու Կոշտան եւ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ողջունել են նախագիծը և կարևորել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը:
Կողմերը կարևորել են երկխոսության շարունակականությունը և պայմանավորվել ակտիվորեն համագործակցել հետագա քայլերի շուրջ՝ հաշվի առնելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը:
* * *
Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Երկուստեք կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը և կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը:
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը:
Գագաթնաժողովին մասնակիցներին, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանին, դիմավորել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման: Նախ տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը, այնուհետև կայացել է գագաթնաժողովի մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը, որից հետո կայացել է առաջին լիագումար նիստը:
Գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը մի շարք հանդիպումներ է ունենում արտերկրի գործընկերների հետ:
* * *
Տիրանայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանը, ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել հարաբերությունների հետևողական զարգացման ուղղությամբ տեղի ունեցող գործընթացներից և նշել, որ բարձր մակարդակի ակտիվ շփումները նոր ազդակ կհաղորդեն համատեղ ծրագրերին:
Նիկոլ Փաշինյանը և Կայա Կալասը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի վերաբերյալ և կարևորել խաղաղության համաձայնագրի ստորագրումը` ի նպաստ տարածաշրջանում կայունության և համագործակցության:
* * *
Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ:
Վարչապետ Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ զրույցում նախ շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա փոխգործակցության զարգացմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ քննարկել է տարածաշրջանային գործընթացներին, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին վերաբերող հարցեր:
Ավստրիայի Դաշնային կանցլեր Քրիստիան Շտոկերի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Ավստրիա հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող թեմաներ:
Նիկոլ Փաշինյանը և Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենն անդրադարձել են Հայաստան-ԵՄ փոխգործակցության հետագա զարգացմանն առնչվող թեմաների:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանի, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, Շվեյցարիայի նախագահ Կարին Կելլեր-Սութերի, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի, Մոնակոյի արքայազն Ալբեր Երկրորդի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի, Անդորրայի վարչապետ Չավիեր Էսպոտ Սամորայի և այլ գործընկերների հետ:
* * *
Տիրանայում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության վարչապետ Հենդրիկուս Վիլհելմուս Մարիա Սխոուֆի հետ։
Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի ու Նիդերլանդների միջև բարեկամական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցեր՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական կապերի ընդլայնմանը և ժողովրդավարության ոլորտում համագործակցության խորացմանը։
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության զարգացումների, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ ընդգծելով դրա հնարավոր դրական ազդեցությունը տարածաշրջանային կայունության ու համագործակցության վրա։
Հայաստանի և Նիդերլանդների վարչապետները վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու երկխոսությունը և քայլեր ձեռնարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործընկերության խորացման ուղղությամբ։
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը և ամրապնդելով ժողովրդավարական դիմադրողականությունը» թեմայով քննարկմանը:
Այն անցկացվել է փակ ձևաչափով:
Քննարկմանը մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Էստոնիայի, Վրաստանի, Լյուքսեմբուրգի, Լեհաստանի և Սլովակիայի վարչապետները, Հունաստանի նախագահը, ինչպես նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:
* * *
Տիրանայում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:
Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ ընդգծելով, որ բարձր մակարդակի շփումները և կառուցողական քաղաքական երկխոսությունը նպաստում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային և միջազգային զարգացումներին:
Մասնավորապես, կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը և այդ ուղղությամբ շարունակական և հետևողական քայլերի իրականացումը: Նախագահ Մակրոնն ընդգծել է Ֆրանսիայի հաստատակամ աջակցությունը խաղաղ գործընթացին՝ նշելով, որ կայունությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում կենսական նշանակություն ունեն ընդհանուր տարածաշրջանային համագործակցության համար:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա խորացման, ինչպես նաև մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի առաջմղման վերաբերյալ:
* * *
Տիրանայում տեղի է ունեցել Հայաստանի և Չեխիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Պետր Ֆիալայի հանդիպումը:
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի ու Չեխիայի միջև քաղաքական երկխոսության շարունակականության ապահովումը, ինչպես նաև տնտեսական համագործակցության խորացումը։
Կողմերն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը և հետագա զարգացմանը վերաբերող հարցերի:
Վարչապետ Փաշինյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները և Հայաստանի Կառավարության՝ տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման ուղղությամբ նախաձեռնած քայլերը, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի նպատակն ու սկզբունքները:
Զրուցակիցները վերահաստատել են երկկողմ կապերի զարգացմանն ուղղված իրենց հանձնառությունը։
* * *
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բելգիայի վարչապետ Բարտ դը Վեվերի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա համագործակցության օրակարգային հարցեր՝ ընդգծելով քաղաքական և տնտեսական հարաբերությունների հետևողական զարգացման ու խորացման կարևորությունը։ Այս համատեքստում երկու երկրների վարչապետները կարևորել են բարձր մակարդակի ակտիվ շփումների և շարունակական երկխոսության պահպանումը:
Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ամրապնդման քայլերը։ Բելգիայի վարչապետ Բարտ դը Վեվերը վերահաստատել է իր երկրի աջակցությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործընթացին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։