Մամլո հաղորդագրություններ

Վարչապետը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ գալիք տոների կապակցությամբ

30.12.2020

Գալիք տոների առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական նամակներ են հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը, Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե-Ինը, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին, Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ռուանդայի Հանրապետության նախագահ Պոլ Կագամեն, Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը, Ճապոնիայի վարչապետ Յոշիհիդե Սուգան, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Լիբանանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Հասան Դիաբը, Սիրիայի Արաբական Հանրապետության վարչապետ Հուսեյն Արնուսը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, Նախարարների խորհրդի նախագահ, Դուբայի կառավարիչ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ Մաքթումը և Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանը, Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Վլադիմիր Նորովը:

← Վերադառնալ