Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

01.09.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին ՝ Անկախության օրվա առթիվ։

Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Ընդունեք խնդրեմ անկեղծ շնորհավորանքներս և ջերմ բարեմաղթանքներս Ուզբեկստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

Վստահ եմ, որ երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխշահավետ համագործակցություն զարգացնելուն միտված համատեղ ջանքերը, այդ թվում՝ առարկայական նախագծերի իրականացման ուղղությամբ, համապատասխանում են Հայաստանի և Ուզբեկստանի շահերին:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և երջանկություն»:
 

← Վերադառնալ