Շնորհավորական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին` Նոր տարվա առթիվ

01.04.2024

Հայաստանի ասորական համայնքի հարգելի ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առիթով:

Հաբ-Նիսանը սիրո, բերկրանքի ու պտղաբերության տոն է, որը խորհրդանշում է նաև բնության վերածնունդը:

Ուրախ եմ, որ Հայաստանի ասորիները պահպանում են իրենց ազգային դիմագիծը, ինքնատիպ ավանդույթներով հարստացնում և ուրույն բազմերանգություն են հաղորդում մեր երկրին:

Թող գարնանային այս պայծառ օրը ձեր տները լցվեն խինդով և ջերմությամբ: Թող ավանդական ուտեստներով համեմված, ազգային երգ ու պարով ուղեկցվող այս գեղեցիկ տոնը համախմբի բոլորիդ և նոր ձեռքբերումների, հաջողությունների ու բարեկեցիկ ապագայի սկիզբ հանդիսանա:

Հայաստանում բնակվող, ինչպես նաև աշխարհով մեկ սփռված ասորիներին մաղթում եմ բարօրություն և երջանկություն:

Շնորհավոր Հաբ-Նիսան:

← Վերադառնալ