Մամլո հաղորդագրություններ

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի բացման արարողությանը

06.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկին Աննա Հակոբյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ու տիկին Նունե Սարգսյանի հետ ներկա է գտնվել Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի բացման արարողությանը:

Համերգային ծրագրով մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, ով կատարել է Խաչատրյանի Կոնցերտ-ռապսոդիան:

Մրցույթը կանցկացվի հունիսի 6-14-ը: 

← Վերադառնալ