Ցավակցական

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել պատմաբան Անահիտ Տեր-Մինասյանի մահվան կապակցությամբ

20.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել պատմաբան Անահիտ Տեր-Մինասյանի մահվան կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խոր ցավով տեղեկացա պատմաբան Անահիտ Տեր-Մինասյանի մահվան մասին:

Ծնված լինելով հայրենիքից հեռու և սերելով Հայոց ցեղասպանությունից փրկված ընտանիքից՝ տիկին Տեր-Մինասյանն իր գործունեությունը նվիրել է Հայաստանին և հայոց պատմությանը: Անահիտ Տեր-Մինասյանը Հայաստանի առաջին Հանրապետության, ինչպես նաև հայկական սփյուռքի պատմության ամենահեղինակավոր ուսումնասիրող¬ներից է:

Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Անահիտ Տեր-Մինասյանի ընտանիքին, ընկերներին և բարեկամներին: Մեծանուն հայ գիտնականի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»:

← Վերադառնալ