Ցավակցական

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կիմ Բաքշիի մահվան կապակցությամբ

07.03.2019

Խոր վշտով տեղեկացա հայ ժողովրդի մեծ բարեկամ, ռուս գրող, վավերագրող և կինոդրամատուրգ Կիմ Բաքշիի մահվան մասին:

Հայաստանի միջնադարյան մշակույթին և պատմությանը, աշխարհի տարբեր ձեռագրերի ուսումնասիրությանը նպատակաուղղված գիտական աշխատանքների շնորհիվ Քիմ Բաքշին վաստակել է հայ ժողովրդի անկեղծ հարգանքն ու սերը:

Նա մեծ ներդրում է ունեցել հայ մշակույթի տարածման գործում: Անվիճելի է նրա ներդրումը հայ-ռուսական բարեկամության և մշակութային կապերի զարգացման ու խորացման գործում:

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Քիմ Բաքշիի ընտանիքին, հարազատներին և ընկերներին:

← Վերադառնալ