Ցավակցական

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Աբե Շինձոյին

07.07.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Աբե Շինձոյին Ճապոնիայի Կյուշու կղզուն պատուհասած ավերիչ ջրհեղեղի և սողանքների հետևանքով տասնյակ մարդկային զոհերի կապակցությամբ: Հեռագրում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ցավով տեղեկացա Ճապոնիայի Կյուշու կղզուն պատուհասած ավերիչ ջրհեղեղի և սողանքների մասին: Անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ տասնյակ մարդկային զոհերի ու ավերածությունների կապակցությամբ:

Վստահ եմ, որ Ճապոնիայի կառավարության կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագորեն վերացնել այս արհավիրքի հետևանքները:

Վշտակցելով Ճապոնիայի ժողովրդին՝ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում»:

← Վերադառնալ