Ցավակցական

Վարչապետը ցավակցական հեռագրեր է ստացել հոր՝ Վովա Փաշինյանի մահվան կապակցությամբ

17.12.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հոր՝ Վովա Փաշինյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագրեր են հղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռոհմանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ցավակցական հեռագրում նշված է.

«Մեծարգո՛ պարոն վարչապետ

Խոր ցավով տեղեկացա Ձեր սիրելի հոր՝ Վովա Փաշինյանի մահվան մասին:

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և Ձեր ընտանիքին, հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին:

Անդառնալի կորստի այս ծանր պահին Ձեզ տոկունություն ու ոգու կորով եմ ցանկանում»:


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ցավակցական հեռագրում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք իմ ամենախորին ցավակցությունները Վովա Նիկոլի մահվան կապակցությամբ։

Հոր մահը ծանր, անդառնալի կորուստ է։ Անկեղծորեն կիսում եմ Ձեր ցավն ու վիշտը։ Այս դժվարին պահին ուժ և տոկունություն եմ ցանկանում Ձեզ, Ձեր հարազատներին և մտերիմներին»։


Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ցավակցական հեռագրում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք ամենախորին ցավակցություններս Վովա Նիկոլի Փաշինյանի մահվան կապակցությամբ:

Վստահ եմ, որ Ձեր հոր վառ հիշատակը մշտապես կմնա հարազատների և հայրենակիցների սրտերում՝ որպես իմաստուն և տաղանդավոր ուսուցչի, աշխատասեր մարդու, հայրենասերի, ով իր կյանքը նվիրել է արժանապատիվ երիտասարդ սերնդի դաստիարակությանը:

Կիսելով անդառնալի կորստի ցավը՝ ցանկանում եմ Ձեզ և Ձեր հարազատներին տոկունություն և ոգու ամրություն այս դժվարին պահին»:


ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ցավակցական հեռագրում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք ամենաանկեղծ ցավակցությունները Ձեր հոր անժամանակ մահվան կապակցությամբ։ Ամենամտերիմ և հարազատ մարդու հեռանալն անդառնալի կորուստ և անանցանելի վիշտ է։

Համոզված ենք, որ այդ հիանալի մարդու պայծառ հիշատակը հավերժ կպահպանվի բոլոր նրանց մոտ, ովքեր նրան ճանաչում էին։

Անկեղծորեն ցավակցում և ցավում ենք»։


Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի ցավակցական հեռագրում նշված է.

 «Հարգելի պարոն վարչապետ,

Հայաստանում Եվրամիության պատվիրակության անունից մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Ձեզ և Ձեր ընտանիքին: Այս դժվարին ժամանակներում, Ձեր հոր մահը ծանր կորուստ է Ձեր ընտանիքի համար: Մաղթում ենք Ձեզ տոկունություն՝ այս վշտին դիմանալու համար:

Թող նրա հանգուցյալ հոգին հանգչի խաղաղությամբ»:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի ցավակցական հեռագրում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի և անձամբ իմ անունից խորին ցավակցություններ եմ հայտնում Ձեզ և Ձեր ընտանիքին՝ Ձեր հայրիկի անդառնալի կորուստի կապակցությամբ։

Անկեղծորեն ցավակցում ենք և կիսում ենք Ձեր վիշտը։ Ամուր եղեք»։

Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևի ցավակցական հեռագրում ասված է.

«Հարգելի պարոն վարչապետ,

Ընդունեք խորին ցավակցություններս Ձեր ընտանիքի անդառնալի կորստի՝ Ձեր հոր՝ Վովա Նիկոլի Փաշինյանի մահվան կապակցությամբ:

Անկեղծորեն ուժ և տոկունություն եմ մաղթում Ձեզ, Ձեր հարազատներին ու մտերիմներին»:


ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ցավակցական հեռագրում նշված է.

«Մեծարգո՛ պարոն վարչապետ,

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների և անձամբ իմ և ընտանիքիս անունից ցավակցում եմ Ձեր հոր՝ Վովա Փաշինյանի մահվան կապակցությամբ:

Կիսում եմ Փաշինյանների սգակիր ընտանիքի ցավը ձեզ համար այս դժվար պահին»:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում նշված է.

«Խոր ցավով և ափսոսանքով իմացա Ձեր հայրիկի մահվան լուրը:

Ծնողի կորուստն անսահման վիշտ է զավակների և հարազատների համար, որոնք այն զգալու և հիշատակը պահպանելու են մնացած ողջ կյանքի ընթացքում:

Նունեի և իմ կողմից խորին ցավակցությունն եմ հայտնում Ձեր ընտանիքին, զավակներին և մերձավորներին:

Մաղթում եմ համբերություն, տոկունություն և կորով:

Աստված հոգին լուսավորի»:

Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռոհմանի ցավակցական ուղերձում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք մեր խորին ցավակցությունները ծանր եւ անդառնալի կորուստի՝ Ձեր հոր՝ Վովա Նիկոլի մահվան կապակցությամբ։

Կիսելով Ձեր վիշտը՝ մաղթում եմ Ձեզ եւ Ձեր մտերիմներին համբերություն ու տոկունություն այս դժվարին պահին»։

Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ցավակցական հեռագրում նշված է.

«Հարգելի´ Նիկոլ Վովայի

Ցավով ստացա Ձեր հոր՝ Վովա Նիկոլի Փաշինյանի մահվան լուրը:

Կյանքից հեռացավ հարազատ անձնավորություն, ով հսկայական դերակատարում է ունեցել Ձեր՝ որպես քաղաքական և պետական գործչի կայացման հարցում:

Այս ողբերգական օրն ընդունեք, հարգելի՛ Նիկոլ Վովայի, ամենախորին և անկեղծ ցավակցություններն ու զորակցության խոսքերը Ձեզ և Ձեր հարազատներին»:

← Վերադառնալ