Ցավակցական
Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ ԱԻ նախարարի մահվան կապակցությամբ
09.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևի անժամանակ մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Խոր ցավով տեղեկացա Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևի՝ ծառայողական պարտականությունները կատարելիս ողբերգական մահվան մասին:
Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խնդրում եմ Ձեզ անկեղծ կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել Եվգենի Զինիչևի ընտանիքին և ընկերներին»: