Ցավակցական

Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Փաշինյանին

15.08.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խորին ցավակցություն եմ հայտնում Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ:

Խնդրում եմ զոհվածների ընտանիքներին փոխանցել ամենաանկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքերը, ինչպես նաև շուտափույթ ապաքինման մաղթանքներ բոլոր տուժածներին»: 

← Վերադառնալ