Ցավակցական

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ավստրիայի դաշնային կանցլերին

11.06.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ավստրիայի Հանրապետության դաշնային կանցլեր Քրիստիան Շտոկերին Գրաց քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ: Ցավակցական հեռագրում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա Ավստրիայի Հանրապետության Գրաց քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին, որը բազմաթիվ կյանքեր է խլել։

Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակ-ցության և վշտակցության խոսքեր եմ հղում Ձեզ և Ավստրիայի բարեկամ ժողովրդին:

Այս ծանր պահին իմ կարեկցանքն ու զորակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին և հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»:

← Վերադառնալ