Շնորհավորական
Վարչապետ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ
18.04.2018
Հայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ:
Հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Այդ բարեկամությունը ամրապնդվել է ինչպես համատեղ խաղաղ աշխատանքով, այնպես էլ համատեղ պայքարով: Դրա վառ վկայություններից են 1918 թվականի մայիսյան հերոսամարտերը, որոնց 100-ամյակը նշում ենք այս տարի։
Նոր տարում մաղթում եմ ձեզ հաջողություններ և ամենայն բարիք: Թող գալիք տարին մեր երկրի բոլոր քաղաքացիների, մասնավորապես՝ Հայաստանի եզդիական համայնքի համար լինի խաղաղ ու արգասաբեր տարի: