Շնորհավորական

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանը

12.05.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանը: Ուղերձում ասված է.

«Ձե՛րդ Գերազանցություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության անունից և իմ կողմից անձամբ հղում եմ Ձեզ իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ :

Հայաստանը Չինաստանի համար բարեկամական համագործակցության ավանդական գործընկեր է: Դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրվանից ի վեր երկկողմ հարաբերությունները պահպանում են զարգացման ակտիվ միտում: Երկկողմ քաղաքական վստահությունը անդադար խորանում է, իսկ համագործակցությունը տարբեր ոլորտներում աստիճանաբար զարգանում: Ես պատրաստ եմ հաստատել Ձեզ հետ լավ աշխատանքային հարաբերություններ, որպեսզի համատեղ ջանքերով հայ-չինական հարաբերությունները բարձրացնենք զարգացման նոր աստիճանի: Չինական կողմը պատրաստ է հետագայում ևս «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը մեկտեղել ձեր երկրի զարգացման ռազմավարության հետ, որպեսզի երկկողմ հարաբերությունների և համագործակցության զարգացման արդյունքներն ավելի շատ իրական օգուտ կբերեն երկու երկրների ժողովուրդներին:

Մաղթում եմ Ձեզ հետագա հաջողություններ նոր, պատասխանատու պաշտոնում»:
 

← Վերադառնալ