Շնորհավորական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանին

17.05.2018

Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:
Ուղերձում մասնավորապես ասված է.

«Հայաստանի Հանրապետության վարչապետ
Հարգելի պարոն Նիկոլ Փաշինյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Հուսով եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում ականատեսը կլինենք երկկողմ հարաբերությունների օրեցօր զարգացմանը և խորացմանը:
Աստծուց հայցում եմ Ձեզ առողջություն և հաջողություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարեկեցություն և երջանկություն»:
 

← Վերադառնալ