Շնորհավորական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահը

22.05.2018

Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության
նախարարների խորհրդի նախագահ Մատեուշ Մորավեցկին: Լեհաստանի
նախարարների խորհրդի նախագահը Նիկոլ Փաշինյանին մաղթել է բազում հաջողություններ՝ նշելով, որ ակնկալում է մոտ ապագայում հանդիպել ՀՀ վարչապետի հետ:

«Հույս ունեմ, որ հայ֊լեհական բարեկամական, պատմական հարաբերությունները, որոնք ցանկանում ենք խորացնել բոլոր բնագավառներում, շարունակելու են զարգանալ:

Որպես Եվրոպայի համար տարածաշրջանում ռազմավարական կարևորություն ունեցող երկիր' Հայաստանը մեզ համար էական գործընկեր է, որը ներգրավված է քաղաքական և տնտեսական ոլորտներում թե´ եվրասիական, թե' եվրոպական
համագործակցության շրջանակներում: Այն նաև երկկողմ հարաբերություններում ստեղծում է բարենպաստ մթնոլորտ նոր նախաձեռնությունների և գործողությունների համար:

Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունը կգործադրի հնարավոր ամեն ջանք ամրապնդելու երկրի դիրքը միջազգային ասպարեզում, ապահովելու նրա անվտանգությունը, ինչպես նաև շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները»,- ասված է շնորհավորական ուղերձում:
 

← Վերադառնալ