Շնորհավորական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեին

04.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջուզեպպե Կոնտեին
Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ Իտալիան դեպի հետագա առաջընթաց ու բարեկեցություն առաջնորդելու պատասխանատու գործում: Ուղերձում մասնավորապես ասված է.

«Հայաստանը մշտապես առանձնահատուկ կարևորություն է տվել Իտալիայի հետ միջպետական հարաբերությունների ամրապնդմանը՝ պայմանավորված թե՛ պատմական սերտ առնչություններով, թե՛ ընդհանուր հոգևոր-մշակութային արժեքներով և թե՛ զարգացման համադրելի տեսլականներով։ Առավել քան վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև առկա փոխվստահությունը թույլ կտա նոր թափ հաղորդել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը, երկկողմ փոխգործակցությանը տարբեր հարթակներում և նորանոր ձեռքբերումներ արձանագրել՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների։

Մեծապես արժևորում ենք Իտալիայի դերը Հայաստան-Եվրամիություն զարգացող հարաբերությունների համատեքստում: Հավատացած ենք, որ նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը լայն հնարավորություններ կստեղծի հայ-իտալական օրակարգին նոր բովանդակություն հաղորդելու առումով»։
 

← Վերադառնալ