Շնորհավորական

Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արամ Ա ռաջինը շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

01.06.2019

 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 1-ին զանգահարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և շնորհավորել վարչապետին տարեդարձի կապակցությամբ, մաղթել երջանկություն և հաջողություններ երկրի ղեկավարի պատասխանատու գործում:

Վարչապետին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել և բարեմաղթանքներ են հղել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը։

Ծննդյան օրվա առթիվ վարչապետ Փաշինյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից:

← Վերադառնալ