Շնորհավորական

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ

01.06.2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո՛ Նիկոլ Վովայի,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և ամենայն բարիք Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում Ձեր պարտականությունների արդյունավետ կատարման և համազգային խնդիրների լուծման ճանապարհին:

Խաղաղություն, քաջառողջություն ու երջանկություն Ձեզ, Ձեր ընտանիքի բոլոր անդամներին և հարազատներին»:

← Վերադառնալ