Շնորհավորական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Չեռնոգորիայի վարչապետին Պետականության օրվա առթիվ

13.07.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեռնոգորիայի վարչապետ Դուշկո Մարկովիչին երկրի Պետականության օրվա առթիվ, որում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Չեռնոգորիայի բարեկամ ժողովրդին Պետականության օրվա առթիվ՝ Ձեր երկրին ու ժողովրդին մաղթելով խաղաղություն և առաջընթաց։

Հայաստանը կարևորում է Չեռնոգորիայի հետ համագործակցության հետագա զարգացումն առևտրի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։ Մեծապես կարևորում ենք նաև Երևանի և Պոդգորիցայի միջև գործընկերության խթանումը։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ընդլայնել և խորացնել մեր երկկողմ օրակարգը, ինչին մեծապես կնպաստեն բարձրաստիճան փոխայցելությունները»։

← Վերադառնալ