Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին

21.09.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Աբելային` Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մալթայի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթելով Ձեր երկրին հետագա առաջընթաց և բարգավաճում:

Հայաստանը շահագրգիռ է ընդլայնելու և հարստացնելու մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը նոր ծրագրերով և նախաձեռնություններով։

Լիահույս եմ, որ մեր երկրների միջև առկա փոխշահավետ համագործակցությունն առավել կզարգանա՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»:
 

← Վերադառնալ