Շնորհավորական
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավարության կառավարության նախագահ Պեդրո Սանչես Պերես-Կաստեխոնին՝ Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսպանիայի ժողովրդին Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ:
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ մեր երկրների միջև հարաբերություններն արդյունավետորեն զարգանում են: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ հաջողվելու է գրանցել նորանոր հաջողություններ:
Լիահույս եմ, որ Հայաստանի և Իսպանիայի միջև բարեկամական կապերի ամրապնդումը կշարունակի իր նպաստը բերել նաև Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների ընդլայնմանը:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ աշխատանքային բեղուն գործունեություն, իսկ իսպանացի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»: