Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ ծննդյան օրվա առթիվ:
«Հարգելի տիկին Սանդու,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:
Համոզված եմ, որ Ձեր փորձն ու նպատակասլացությունը կնպաստեն բարեկամ Մոլդովայի զարգացմանը քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում, ինչպես նաև միջազգային ասպարեզում երկրի հեղինակության ամրապնդմանը:
Վստահ եմ, որ բարեկամության, փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված հայ-մոլդովական միջպետական հարաբերություններն էլ ավելի կզարգանան՝ ի շահ մեր ժողովուրդների բարօրության:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություն պետական գործունեության մեջ»,-նշված է ուղերձում: