Շնորհավորական

Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ իր ծննդյան օրվա առթիվ

01.06.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն:

«Հարգելի Նիկոլ Վովայի,

ՌԴ դաշնային ժողովի դաշնության խորհրդի և անձամբ իմ անունից ընդունեք ամենաջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան առթիվ։

Ցանկանում եմ գոհունակությամբ նշել ռուս-հայկական հարաբերությունների դաշնակցային բնույթը, որոնք հիմնված են բարեկամության և բարիդրացիության բազմամյա պատմության վրա։ Սրանում կարևոր դեր է ունի երկու պետությունների օրենսդիր մարմինների միջև փոխգործակցությունը։

Այս կապակցությամբ ցանկանում եմ իմ գնահատանքն արտահայտել ուշադրության և օժանդակության համար, որը Դուք ցուցաբերում եք խորհրդարանական դիվանագիտության նկատմամբ։ Ակնկալում եմ Ռուսաստանի և Հայաստանի օրենսդիր մարմինների միջև կապերի հետագա ամրապնդում և հարցերի լայն շրջանակի շուրջ երկխոսության զարգացում։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ պետական պատասխանատու պաշտոնում՝ ի նպաստ բարեկամական հայ ժողովրդի։

Թող Ձեր պետությունում լինի խաղաղ երկինք, իսկ յուրաքանչյուր հայ օջախում թևածի երջանությունը, բարգավաճումը և սերը»,-
նշված է Վալենտինա Մատվիենկոյի ուղերձում։
 

***

«Հարգելի Նիկոլ Վովայի,

ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները և բարեմաղթանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։

Օգտվելով այս հաճելի առիթից՝ անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և բարեկեցություն, ինչպես նաև մեծ հաջողություններ Ձեր պետական պատասխանատու գործունեության մեջ՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդի»,-
ասված է Թուրքմենստանի նախագահի ուղերձում։

***

Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ուղերձում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

ընդունեք իմ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Լինելով ակնառու քաղաքական գործիչ՝ Դուք նշանակալի ներդրում ունեք Հայաստանի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման գործում: Բարձր եմ գնահատում Ձեր անձնական ջանքերն` ուղղված Ղազախստանի և Հայաստանի միջև բարեկամական կապերի և փոխշահավետ համագործակցության համապարփակ ամրապնդմանը:

Մաղթում եմ Ձեզ մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ` ի շահ հայ ժողովրդի»:

***

Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահի ուղերձում նշված է. «Հարգելի Նիկոլ Վովայի,

ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Ուրախալի է նշել, որ Ձեր պետական պատասխանատու գործունեությունը` հիմնված հայրենասիրության և հայրենիքի հանդեպ հավատարմության վրա, ակտիվորեն նպաստում է Հայաստանի Հանրապետության առաջադեմ զարգացմանը: Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև պատմականորեն հաստատված բարեկամության ավանդույթները կշարունակեն ծառայել որպես Հայաստանի և Ղազախստանի միջև արդյունավետ համագործակցության հուսալի հիմք:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

 ***

«Հարգելի Նիկոլ Վովայի

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա կապակցությամբ։

Վստահ եմ, որ Ձեր նվիրվածությունը ժողովրդի շահերին և դրական արդյունքի հասնելուն նպատակաուղվածությունն այսուհետ ևս կնպաստեն ազգային տնտեսության մեծածավալ բարեփոխումների և միջազգային ասպարեզում Ձեր երկրի հեղինակության բարձրացման հետ կապված Կառավարության առջև ծառացած բարդ խնդիրների լուծմանը։

Գոհունակությամբ եմ նշում հայ-բելառուսական ամուր կապերը, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության ամրապնդումը։

Սրտանց ցանկանում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, նոր հաջողություններ պետական պատասխանատու գործունեության մեջ, ինչպես նաև քաջառողջություն և բարօրություն Ձեզ, Ձեր հարազատներին և մերձավորներին»,-նշված է Բելառուսի վարչապետի ուղերձում:
 

 

← Վերադառնալ