Շնորհավորական

Անն Իդալգոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

29.06.2021

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Ուղերձում ասված է.

Պարոն վարչապետ,  Թանկագին բարեկամ,

Տեղեկացա, որ 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հայ ժողովուրդը ձայների մեծամասնությունը տվել է ձեր ղեկավարած կուսակցությանը՝ այսպիսով թույլ տալով Ձեզ շարունակել 2018 թվականին ստանձնած հանձնառությունը:

Այդ կապակցությամբ Ձեզ եմ հղում իմ ամենաանկեղծ շնորհավորանքները, ինչպես նաև հաջողության բարեմաղթանքները։

Ինչպես նշել եմ Փարիզ կատարած Ձեր վերջին այցի ժամանակ, Փարիզ քաղաքը և անձամբ ես մշտապես աջակցում ենք Ֆրանսիայի բարեկամ երկիր Հայաստանին և հատկապես Ձեր մայրաքաղաք Երևանին, որը Փարիզի հետ քույր քաղաք է:

Հիմա, երբ ստանձնում եք Ձեր պարտականությունները, և անհրաժեշտ է միավորվել Հայաստանի շուրջ՝ պահպանելու երկրի գոյության և անվտանգության իրավունքը, համոզված եղեք, պարոն վարչապետ, որ երբեք չեք զգա Փարիզի աջակցության պակասը:

← Վերադառնալ