Շնորհավորական

Ուրուգվայի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետին՝ նշանակման կապակցությամբ

04.08.2021

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Լակաժե Պոուին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում նշված է.

«Պարոն վարչապետ,

Ուրախ եմ դիմել Ձերդ Գերազանցությանը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր ընտրության կապակցությամբ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարության և անձամբ իմ շնորհավորանքները հղելու նպատակով:

Ողջունում եմ մեր երկու երկրների միջև հարաբերությունների գերազանց վիճակը և լիարժեք վստահ եմ, որ դրանք էլ ավելի կզարգանան՝ մշակութային, տնտեսական և քաղաքական փոխանակումների արդյունքում:

Օգտվելով առիթից՝ Ձեզ մաղթում եմ հաջողություն Ձեր պաշտոնավարման ընթացքում և անձնական բարեկեցություն, ինչպես նաև խնդրում եմ ընդունեք խորին հարգանքիս հավաստիքը»:

← Վերադառնալ