Շնորհավորական

Վրաստանի վարչապետը Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

22.09.2022

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Անկախության օրվա առթիվ:

«Պարոն Վարչապետ,

Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության
օրվա կապակցությամբ:

Հայ ժողովուրդը երկար ճանապարհ և բազմաթիվ մարտահրավերներ է անցել հաջողակ և անկախ պետություն կառուցելու համար։ Համոզված եմ, որ չնայած այսօր առկա բազմաթիվ մարտահրավերներին, Հայաստանը ապագայում ևս հաջող կշարունակի հզոր պետության կառուցման ուղին:

Վստահ եմ, որ Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև դարերի ընթացքում ձևավորված սերտ կապերն ու ավանդական եղբայրական ու բարիդրացիական հարաբերություններն ապագայում էլ ավելի կամրապնդվեն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։

Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում «Հարավային Կովկասում խաղաղ հարևանության նախաձեռնության» կապակցությամբ, որը կապահովի խաղաղություն և կայունություն մեր տարածաշրջանում։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ, իսկ մեր եղբայրական և բարեկամ հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, հաջողություն, առաջընթաց և բարօրություն»։
 

← Վերադառնալ