Շնորհավորական

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին

20.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի Թագավարության վարչապետ Ուլֆ Կրիստերսսոնին՝ պաշտոնը ստանձնելու հապակացությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Շվեդիայի Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Ձեզ եմ հղում իմ ամենաջերմ բարեմաղթանքներն ու լավագույն ցանկությունները:

Հայաստանը մեծապես կարևորում է Շվեդիայի հետ բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդումը։ Համոզված եմ, որ ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա հիմնված հայ-շվևդական համագործակցությունը կշարունակի զարգանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում, այդ թվում՝ ԵՄ շրջանակներում։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կկարոդանանք ընդլայնել երկկողմ օրակարգն ու իրականացնել ապագային միտված նոր ծրագրեր։

Շվեդիայի վարչապետի պաշտոնը ստանձնում եք մի ժամանակահատվածում, երբ բոլորս գտնվում ենք աշխարհաքաղաքական բարդ գործընացների հորձանուտում, և քաղաքական ղեկավարներից պահանջվում է առավելագույն համառություն և շրջահայացություն դիմակայելու մարտահրավերներին։ Վստահ եմ, որ Դուք Շվեդիան կառաջնորդեք զարգացման ու բարգավաճման ճանապարհով:

Ձեր պատասխանատու առաքելության մեջ մաղթելով նոր հաջողություններ և ձեռքբերումներ՝ ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։

← Վերադառնալ