Շնորհավորական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի վարչապետին

30.12.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով:

Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ Իսրայելի Պետության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Լիահույս եմ, որ քաղաքականության և միջազգային հարաբերությունների ասպարեզում Ձեր հարուստ փորձը կնպաստի Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերությունների խորացմանը»:
 

← Վերադառնալ