Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Անդորրայի կառավարության նախագահին

19.05.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Անդորրայի Իշխանապետության կառավարության նախագահ Չավիեր Էսպոտ Սամորային՝ պաշտոնն վերստանձնելու առթիվ: Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Անդորրայի Իշխանապետության կառավարության նախագահի պաշտոնը վերստանձնելու կապակցությամբ։

Հայաստանն ու Անդորրան ունեն երկկողմ հարաբերությունների խորացման մեծ ներուժ։ Վստահ եմ, որ միասնական ջանքերի շնորհիվ երկու երկրների միջև համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում առավել կընդլայնվի և կամրապնդվի՝ ի բարօրություն մեր երկրների և ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ Անդորրայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

← Վերադառնալ