Շնորհավորական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի վարչապետին

30.06.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի վարչապետ Իոն-Մարչել Չոլակուին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Ռումինիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով Ձեզ անսպառ եռանդ և շարունակական ձեռքբերումներ:

Հայաստանը մեծապես կարևորում է Ռումինիայի հետ համագործակցության զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ հատկապես ԵՄ շրջանակներում և հաղորդակցության ոլորտում։

Հայտնում եմ Ձեզ հետ աշխատելու իմ պատրաստակամությունը՝ ի նպաստ մեր երկու բարեկամ երկրների փոխգործակցության հետագա ընդլայնման և խորացման։

Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքը կնշանավորվի մեր երկու երկրների միջև ընդհանուր արժեքների, մշակութային մտերմության և պատմական ամուր բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերությունների և բազմաոլորտ համագործակցության զարգացմամբ, ինչին նպաստող կարևոր գործոններից է մեզ կամրջող ռումինահայ համայնքը»:

← Վերադառնալ