Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մեքսիկայի նախագահին՝ պաշտոնում ընտրվելու առիթով

11.06.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Կլաուդիա Շեյնբաում Պարդոյին՝ պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն և ձեռքբերումներ այս պատասխանատու առաքելության իրականացման գործում:

Հայաստանը կարևորում է բարեկամ Մեքսիկայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացումն ու խորացումը: Այդ առնչությամբ հայտնում եմ իմ պատրաստակամությունն աշխատելու Ձեզ հետ՝ մեր երկկողմ օրակարգին որակապես նոր մակարդակ հաղորդելու համար՝ ի նպաստ մեր բարեկամ երկրների ու ժողովուրդների բարօրության»:

← Վերադառնալ