Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի վարչապետին

03.05.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկին ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ:

Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լեհաստանի բարեկամ ժողովրդին Լեհաստանի Հանրապետության ազգային տոնի` Սահմանադրության օրվա առթիվ:

Պատմական առնչությունների վրա հիմնված՝ Հայաստանի և Լեհաստանի ժողովուրդների բարեկամությունն այն ամուր հիմնասյունն է, որի վրա զարգացել են Հայաստան-Լեհաստան միջպետական կապերը:

Ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանի և Լեհաստանի միջև հարաբերություններն անշեղորեն զարգանում են՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների և փոխշահավետ համագործակցության վրա՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:

Բարձր եմ գնահատում, որպես Արևելյան գործընկերության համանախաձեռնող, Լեհաստանի հետ համագործակցությունը Հայաստան-Եվրամիություն գործընկերության համատեքստում:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հասնել երկկողմ փոխգործակցության առավել խորացմանը՝ ի շահ Հայաստանի և Լեհաստանի ժողովուրդների:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն ու հաջողություն, իսկ Լեհաստանի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն»:

← Վերադառնալ