Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի կառավարության նախագահին

30.05.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի Հանրապետության կառավարության նախագահ Անդրեյ Պլենկովիչին ազգային տոնի՝ Պետականության օրվա առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է.

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Խորվաթիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ։

Ջերմությամբ եմ հիշում տարեսկզբի մեր հանդիպումը, որը հիանալի հնարավորություն էր քննարկելու Հայաստանի և Խորվաթիայի միջև տարբեր ոլորտներում համագոր¬ծակ¬ցության խորացմանն ու ամրապնդմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Բարձր եմ գնահատում Հայաստան-Խորվաթիա հարաբերությունների զարգացման դրական դինամիկան և վստահ եմ, որ համատեղ ջանքերով կյանքի կկոչենք ձեռք բերած պայմանավորվածությունները՝ նոր մակարդակի բարձրացնելով մեր երկրների միջև փոխգործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շրջանակներում:

Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ Ձեզ հարմար ժամանակ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այց կատարելու իմ հրավերը: Վստահ եմ, որ այցը նոր լիցք կհաղորդի վերընթաց զարգացող երկկողմ հարաբերություններին:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ Խորվաթիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և կայուն առաջընթաց»։

← Վերադառնալ