Շնորհավորական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ միջազգային գործընկերներից ստանում է շնորհավորական ուղերձներ

01.06.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել տարբեր երկրների ղեկավարներ և գործընկերներ:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր 50-ամյա հոբելյանի առթիվ:

Ռուսաստանը և Հայաստանը պատմականորեն կապում են բարեկամական հարաբերությունները։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք ապահովել այդ հարաբերությունների հետագա զարգացումը բոլոր ուղղություններով։ Դա, անկասկած, համապատասխանում է մեր ժողովուրդների արմատական շահերին, ընթանում է եվրասիական տարածքում կայունության, անվտանգության և բարեկեցության ամրապնդման հունով։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ պետական գործունեության մեջ»:

ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի շնորհավորական ուղերձում ասված է.

«Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ սրտանց շնորհավորանքներ Ձեր ծննդյան 50-ամյակի առթիվ:

Կցանկանայի հատկապես ընդգծել Ձեր մշտական ուշադրությունը ռուս-հայկական բարեկամական հարաբերությունների զարգացման, առևտրատնտեսական, ներդրումային և գիտատեխնիկական համագործակցության խթանման հարցերին:

Համոզված եմ, որ գործնական փոխգործակցության ընդլայնումը, Եվրասիական տնտեսական միության և Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում համատեղ աշխատանքը լիովին համապատասխանում են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության շահերին:

Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարեկեցություն և նոր հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեությունում»:

Ղազախստանի Հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս՝ Ձեր հոբելյանի կապակցությամբ։

Ձեր ղեկավարությամբ Հայաստանի Կառավարությունը հաջողությամբ իրականացնում է լայնածավալ աշխատանքներ՝ կայուն տնտեսական զարգացում ապահովելու, քաղաքացիների բարեկեցությունը բարելավելու և երկրի արտաքին տնտեսական կապերը ամրապնդելու ուղղությամբ։

Ղազախստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը՝ ուղղված միջպետական հարաբերությունների և փոխշահավետ տնտեսական համագործակցության համապարփակ խորացմանը։

Վստահ եմ, որ երկու երկրների կառավարությունների ներդաշնակ աշխատանքը այսուհետ ևս կնպաստի Ղազախստանի և Հայաստանի միջև հարաբերությունների ողջ համալիրի առաջընթաց զարգացմանը։

Այս նշանակալի օրը մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, առողջություն, ընտանեկան բարեկեցություն և հետագա հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ՝ ի շահ բարեկամ Հայաստանի բարգավաճման»։

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի շնորհավորական ուղերձում ասված է.

«Իմ սրտագին շնորհավորանքն եմ հղում Ձեզ՝ Ձեր ծննդյան 50-ամյակի առթիվ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և Ձեր առջև կանգնած քաղաքական խնդիրները լուծելու անհրաժեշտ վարպետություն և հաջողություն:

Կցանկանայի Ձեզ և հայ ժողովրդին անձամբ իմ և տիկնոջս անունից կրկին սրտանց շնորհակալություն հայտնել այս տարվա գարնանը Ձեր երկիր կատարած այցի ընթացքում մեզ ցուցաբերած հյուրընկալության համար: Հավաստիացնում եմ, որ Գերմանիան կիսում է Ձեր երկրի և ողջ տարածաշրջանի դրական, խաղաղ զարգացման շարունակության հույսը:

Մենք կշարունակենք ջանքեր ներդնել, որ իրականանա այս հույսը և կանենք հնարավորը՝ նպաստելու Հարավային Կովկասում առկա հակամարտության խաղաղ և տևական լուծմանը»:

← Վերադառնալ