Շնորհավորական

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի վարչապետին

21.07.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դը Վեվերին՝ Ազգային տոնի առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։

Գոհունակությամբ եմ հիշում օրեր առաջ Բրյուսելում Ձեզ հետ ունեցած արդյունավետ քննարկումը: Լիահույս եմ, որ համատեղ գործուն ջանքերով նոր լիցք կհաղորդենք մեր երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը՝ փոխշահավետ համագործակցության շրջանակը հարստացնելով ռազմավարական նոր ուղղություններով:

Բարձր եմ գնահատում միջազգային հարթակներում մեր երկրների փոխգործակցությունը և ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Բելգիայի ցուցաբերած շարունակական աջակցությունը։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Բելգիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

 

← Վերադառնալ