Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտեյնշտայնի վարչապետին

15.08.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտեյնշտայնի Իշխանապետության վարչապետ Բրիգիտտե Հաասին՝ Ազգային տոնի առիթով: Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիխտենշտայնի բարեկամ ժողովրդին Լիխտենշտայնի Իշխանապետության Ազգային տոնի կապակցությամբ։

Հայաստանը կարևորում է Լիխտենշտայնի հետ հարաբերությունների զարգացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կամրապնդենք մեր երկրների միջև համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության վրա:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Լիխտենշտայնի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

← Վերադառնալ