Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին

27.08.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Մոլդովայի բարեկամ ժողովրդին Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

Մեր երկրների միջև առկա փոխշահավետ համագործակցությանը և մեր ժողովուրդների պատմական ջերմ կապերին այսօր լրացնելու են գալիս ժողովրդավարության նկատմամբ անսասան հավատը, եվրոպական նկրտումները, բայց միևնույն ժամանակ ընդհանուր մարտահրավերները:

Ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության Կառավարությունը հանձնառու է հավելյալ ջանքեր գործադրել երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը խորացնելու և համագործակցությունն ամրապնդելու հարցում։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն ու նորանոր հաջողություններ, իսկ Մոլդովայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:
 

← Վերադառնալ