Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի վարչապետին

01.09.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սլովակիայի բարեկամ ժողովրդին Սլովակիայի Հանրապետության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։

Գոհունակությամբ եմ արձանագրում մեր երկրների միջև առկա փոխշահավետ համագործակցության առաջընթացը և շարունակաբար ամրապնդվող բարեկամական հարաբերությունները՝ խարսխված ընդհանուր ժողովրդավարական արժեքների, հարգանքի և փոխադարձ վստահության վրա։

Բարձր եմ գնահատում Ձեր այցը Հայաստան այս տարվա մայիսին, որը նոր խթան հանդիսացավ մեր երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։

Համոզված եմ, որ մեր երկուստեք ստանձնած հանձնառության շնորհիվ Հայաստան-Սլովակիա համագործակցությունն առավել կամրապնդվի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման արդյունքում՝ ի բարօրություն մեր ժողովուրդների։

Հայաստանը արժևորում է Սլովակիայի անվերապահ աջակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների առաջմղմանը։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Սլովակիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:
 

← Վերադառնալ