Շնորհավորական
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին ՝ Անկախության օրվա առթիվ։
«Ձերդ գերազանցություն,
Սրտանց շնորհավորում և ջերմ բարեմաղթանքներ եմ հղում Ուզբեկստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Ուզբեկստանը վերջին տարիներին տպավորիչ հաջողություններ է արձանագրել քաղաքական, հասարակական և տնտեսական զարգացման բնագավառներում:
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք որակապես նոր մակարդակի հասցնել Հայաստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունները, ինչի համար առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ պետական պատասխանատու գործունեության մեջ, իսկ Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և բարգավաճում»,-նշված է ուղերձում: