Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Անկախության օրվա առիթով

08.09.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետ Հրիստիան Միցկոսկիին՝ Անկախության օրվա առիթով: Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության Կառավարության և հայ ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության բարեկամ ժողովրդին ազգային տոնի` Անկախության օրվա առիթով:

Հայաստանը կարևորում է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր՝ հատկապես ԵՄ ինտեգրման գործընթացներին առնչվող ոլորտներում:

Լիահույս եմ, որ մեր երկու երկրների համագործակցությունը կշարունակի ընդլայնվել՝ արմատավորելով ժողովրդավարական արժեքները և ապահովելով մեր ժողովուրդների բարեկեցությունը, տնտեսական զարգացումն ու առաջընթացը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Հյուսիսային Մակեդոնիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:
 

← Վերադառնալ