Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի կանցլերին

26.10.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության Դաշնային կանցլեր Քրիստիան Շտոկերին՝ Ազգային տոնի առիթով: Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ավստրիայի բարեկամ ժողովրդին Ավստրիայի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ։

Հայաստանը մեծապես կարևորում է Ավստրիայի հետ ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների զարգացումը ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք բազմոլորտ համագործակցության ընդլայնմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ ներառյալ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակում։

Բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության կառավարության համար առաջնահերթ ոլորտներում Ավստրիայի զարգացման գործակալության կողմից տարիներ շարունակ իրականացվող ծրագրերը:

Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել այս հիշարժան օրվա առթիվ՝ մաղթելով Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Ավստրիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

 

← Վերադառնալ