Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի վարչապետին

28.10.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության վարչապետ Պետր Ֆիալային՝ Չեխիայի Ազգային տոնի առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Չեխիայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախ չեխոսլովակյան պետության օրվա կապակցությամբ։

Հայաստանը բարձր է գնահատում Չեխիայի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները և կարևորում է փոխգործակցության հետագա ընդլայնումն ու ամրապնդումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ նաև Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շրջանակում։

Մեր երկրների միջև հաստատված կառուցողական փոխհարաբերություններն ու բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ամուր նախադրյալներ են ստեղծել նաև տնտեսական, գիտակրթական, տեղեկատվական տեխնոլոգիաների, սոցիալական պաշտպանության և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության հետագա խորացման համար:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ Չեխիայի բարեկամ ժողովրդին՝ կայուն առաջընթաց և բարօրություն»։
 

← Վերադառնալ